Հայաստանի Կենտրոնական բանկը քրեական պատասխանատվություն է առաջարկում գրավադրված ունեցվածքի փչացման համար: Այդ մասին նոյեմբերի 23-ին խորհրդարանում ասել է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը` ներկայացնելով հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:  Պարտապանն այլեւս չի կարողանա խուսափել պարտքերի դիմաց ունեցվածքի հարկադիր վաճառքից: 

Այն դեպքերում, երբ բանկը կանգնում է գրավադրված ունեցվածքը վաճառելու անհրաժեշտության առաջ, բայց պարտապանը դա անհնար է դարձրել  (դիտավորյալ փչացրել է, թաքցրել կամ առանց բանկի գիտության վաճառել), առաջարկվում է վերջինիս պատժել  50 – 100 հազար դրամ տուգանքով (մոտավորապես մինչեւ 200 – 210 դոլար), կամ մինչեւ 2 ամիս ձերբակալությամբ կամ էլ մինչեւ  2 տարի բանտարկությամբ: