Ֆրանսիայի Լիոն քաղաքի մասնավոր դպրոցում գազային ջեռուցման համակարգի անսարքությունից 80 աշակերտ շմոլ գազից թունավորվել է, փոխանցում է AFP-ն։
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան։ Դպրոցում սովորում է 240 երեխա։ Դեպքից հետո դպրոցի մոտ հավաքվել էին արտակարգ իրավիճակների ծառայությունների 40 մեքենա, 100 հրշեջ եւ 3 բրիգադ փրկարար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ընդհանուր առմամբ տուժել է 180 երեխա, որոնցից 80-ը թթվածնային դիմակի կարիք են ունեցել։ 13 աշակերտ եւ 2 մեծահասակ հոսպիտալացվել են։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։





























