Հայաստանում ցանկանում են հանել ունեցվածքի վերագրավադրման արգելքը: Այդ մասին նոյեմբերի   23-ին խորհրդարանում ասել է ԿԲ-ի փոխնախագահ Ներսես Երիցյանը` ներկայացնելով հանրապետության Քաղաքացիական  օրենսգրքում փոփոխությունների մնասին օրենքի նախագիծն ու մի շարք կից օրինագծեր: 

Նա պարզաբանել է, որ այժմ Քաղաքացիական օրենսգիրքը թույլ չի տալիս վերագրավադնել ունեցվածքը, եթե նախորդ պայմանագրում դրա վրա արգելք է դրված:    Գործնականում ֆինանսական կազմակերպությունների մեծամասնությունը արգելում է դա կամ էլ թողնում է սեփական հայեցողությանը   (գրավոր թույլտվությամբ): Օրենքի նախագիծն առաջարկում  է բոլոր արգելքներն ուժը կորցրած համարել: 

Այժմ նման պահվածքով բանկերն իրենց ապահովագրում են վեճերից, թե ում ինչ  է հասնելու, եթե ստիպված լինեն վաճառել գրավը, իսկ վաճառքից ստացված գումարին հավակնում է միանգամից մի քանի վարկատու կազմակերպություն: 

Դրա համար էլ օրենքի նախագծերի փաթեթը սահմանում է նաեւ գրավը պահողների առաջնահերթությունը` այն դեպքի համար, եթե ստիպված լինեն վաճառել գրավը:  Գրավը պահող առաջին կազմակերպությունը պիտի տեղեկացվի վաճառքի մասին եւ առավելություն ունենա պարտքը հետ ստանալու հարցում, ընդգծել է Երիցյանը: