ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամպը կոչ է արել վերականգնել ահաբեկիչներին կտտանքի ենթարկելը: Այդ մասին տեղեկացնում է  Lenta-ն` վկայակոչելով  Fox News-ին:

Խոսքը, այդ թվում, ջրով կտտանքի մասին է  (waterboarding), երբ կասկածյալին կապում են տախտակին, թեքում են ու գլխին ջուր են լցնում, ինչը կտտանքի ենթարկվողի մոտ  ջրասույզ  լինելու զգացողություն է առաջացնում: Թրամփի կարծիքով դա տեղեկություն ստանալու համեմատաբար մեղմ մեթոդ է:  «Ես կվերականգնեի այդ պրակտիկան, — տեղեկացրել է քաղաքական գործիչը. — Այնտեղ` Իրաքում եւ Սիրիայում չեն օգտագործում ջրով կտտանքը, ուղղակի կտրում են մարդկանց գլուխները»:

Բացի այդ, նշել է Թրամփը, իսլամիստները զանգվածային մահապատիժ  են իրականացնում ջրասույզ անելու միջոցով. «Նրանք ուղղակի խեղդում են մարդկանց: Չգիտեմ`  տեղյա՞կ եք,  մարդկանց վանդակն են մտցնում, հետո ուղղակի իջեցնում են օվկիանոս, իսկ հետո վանդակը մակերեւույթ են հանում:   Կարծում եմ` ջրով կտտանքը ուղղակի աննշան բան է` նրա համեմետ, ինչ մեզ կանեին, եթե նրանց ձեռքն ընկնեինք»: