Գիտահանրամատչելի հեղինակավոր GEO ամսագրի դեկտեմբերյան համարը նվիրված է Հայաստանին:
Հայտնի լրագրող Դմիտրի Գուբինը «Հայաստան. Ապագայի դասերը» հոդվածում պատմում է Հայաստան իր ուղեւորության տպավորությունների մասին` հատուկ ուշադրություն դարձնելով իրականացվող կրթական ծրագրերին եւ այս ոլորտում առկա ներուժին:
«Դասական Հայաստանը` քարե տանիքներով եկեղեցիների եւ «խզխզան օքրայի» գույնի լեռների երկիրը, ինչպես գրում էր բանաստեղծ Օսիպ Մանդելշտամը, հանկարծ դառնում է… դպրոցների երկիր: Այնտեղ ի՞նչ են սովորեցնում: Ապագան», - գրում է հեղինակը:
Ներկայացնելով UWC Dilijan քոլեջի եւ Ստեղծագործական տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնի գործունեությունը, լրագրողը նշում է. «Այ թե 25 տարի անց Հայաստանն ինչպես է զարմացնելու մեզ»:
Ռուս լրագրողների այցը Հայաստան կազմակերպվել էր «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից: Ուղեւորության շրջանակում ռուսական մեդիայի ներկայացուցիչները ծանոթացել են Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին, ինչպես նաեւ այն ծրագրերին, որ իրականացնում է IDeA հիմնադրամը:





























