Lufthansa ավիաընկերությունում նոր գործադուլներ են նախատեսված:  Կոնցեռնի ղեկավարությանն ուղղված UFO արհմիության նամակից հետեւում է, որ ուղեկցորդները գործադուլ են անելու նոյեմբերի  26-ին, 27-ին եւ 30-ին:

Bild թերթի տեղեկության համաձայն, որը մեջբերում է նամակը,  «բողոքի յուրաքանչյուր ակցիայի տեւողության եւ ընգրկման մասին   Lufthansa AG-ն կտեղեկացնի ակցիայի սկսվելուց մի քանի ժամ առաջ»:

Նոյեմբերի 6-ից 13-ի ընթացքում արհմիությունն արդեն կազմակերպել էր գործադուլ, մոտ   4700 չվերթ էր հետաձգվել, 550 հազար ուղեւոր ստիպված էր եղել կամ հրաժարվել թռիչքից կամ էլ սպասել. Դա ավիաընկերության պատմության մեջ ամենաերկարատեւ գործադուլն էր, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: 

Lufthansa-ի եւ Ufo-ի իջեւ սակագնային բանակցություններն արդեն մոտ երկու տարի է, ինչ շարունակվում են, արհմիությունը հանդես է գալիս թոշակների, այդ թվում` վաղ թոշակների կրճատման դեմ. Գերմանիայում ինքնաթիռի ուղեկցորդները, ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, իրավունք ունեն թոշակի անցնել  56 տարեկանից սկսած (պաշտոնական տարիքը 65-ն է): Ufo-ի բողոքի վերջին խոշոր ակցիան տեղի է ունեցել  2012-ին: Այն ժամանակ Lufthansa-ն ստիպված էր եղել մոտ հազար չվերթ հետաձգել։