Ռուսաստանը Կասպից ծովի օդային տարածքը կօգտագործի «Իսլամական պետության» դեմ պայքարի համար այնքան ժամանակ, մինչեւ պատժվեն ահաբեկչությունների մեղավորները: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Կուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպման ժամանակ:
Մեկնաբանելով «Կասպից ծովի օդային տարածքն օգտագործելու առիթով տարածաշրջանի ընկերների» անհանգստությունը՝ Պուտինը հայտարարել է, որ «ղազախ ընկերները դեռեւս ոչինչ չեն ասել, բայց մենք դա հաշվի կառնենք»:
«Մենք հասկանում ենք, որ որոշակի անհարմարություններ են ստեղծվում, բայց մենք ձեզ հետ միասին գիտենք, որ բոլոր ջանքերը, որ ՌԴ-ն ներդնում է ահաբեկչության դեմ պայքարի համար, առաջին հերթին մեծ բեռ են հենց ՌԴ-ի համար... Ահաբեկչական կազմակերպությունները, ինչպես, օրինակ, այսպես կոչված ԻԼԻՊ-ը եւ այլն, ոչ ոքի չեն խնայում, նրանք զբաղվում են վայրագություններով, չեն խնայում նույնիսկ քաղաքացիական նավերը»,- ասել է Պուտինը:
«Այդ պատճառով, եթե որեւէ անհարմարություն է ստեղծվում, իհարկե, հարկավոր է այն նվազագույնի հասցնել... Բայց մեր ինքնաթիռի հետ կապված ողբերգական փորձն ունենալով՝ մենք դա կանենք այնքան ժամանակ, քանի դեռ հարկ համարենք՝ մեղավորներին պատժելու համար»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:





























