Էլեկտրաէներգիայի, գազի, շաքարավազի, ալյուրի ու բենզինի գների իջեցման համար պայքարող «Կարմիր քարտ» նախաձեռնության մի քանի տասնյակ երիտասարդներ այսօր՝ նոյեմբերի 23-ին, իրենց բողոքի երթն ավարտեցին Հանրապետության հրապարակում՝ մեկնարկի վայրում:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նախագահական նստավայր իրենց դիմում-բողոք հանձնելուց հետո ակտիվիստները երթով շարժվեցին Մաշտոցի պողոտայով դեպի Հյուսիսային պողոտա, ապա, հասնելով Հանրապետության հրապարակ, ավարտեցին երթը:
«Մենք մեկ շաբաթ ժամանակ ենք տալիս՝ մեր նամակներին պատասխանելու, մեր պահանջները բավարարելու համար: Եթե դրանք չբավարարվեն, մենք անհնազանդություն կցուցաբերենք»,- լրագրողների հետ զրույցում նշեց Փայլակ Թեւանյանը:
Նշենք, որ նախաձեռնության անդամները դիմում-բողոք հանձնեցին նաեւ Կառավարություն, Ազգային ժողով:
Նախաձեռնության հաջորդ ակցիան կլինի նոյեմբերի 30-ին:






























