Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ նոյեմբերի 25-26-ին նախանշված ռուսաստանյան պաշտոնական այցը հետաձգվել է: Այս մասին հաղորդել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:

«Բելառուսի եւ Ռուսաստանի նախագահների ծանրաբեռնված ժամանակացույցի պատճառով համաձայնեցվել է հետաձգել ՌԴ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական այցը»,- նշել են մամուլի ծառայությունում: Այցի հստակ ժամկետները կհամաձայնեցվեն առաջիկայում:

Ավելի վաղ Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 25-26-ին նա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, որտեղ նախանշված է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման արդյունքներով նախատեսվում էր «միջազգային փաստաթղթերի ստորագրում»: