Սիրիայում՝ Թուրքիայի հետ սահմանին շատ մոտ խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի օդաչուներից մեկը զոհվել է: Այս մասին հայտարարել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ռուդսկին:

Ըստ ՌԲԿ-ի, նա նշել է, որ նա մահացել է ներքեւից կրակի հետեւանքով:

Ավելի վաղ օդաչուների ճակատագրի մասին հակասական տեղեկություններ էին տարածվում: Սիրիացի ապստամբները հաղորդում էին, որ կրակ են բացել օդանավից պարաշյուտով իջած օդաչուների ուղղությամբ:

Սիրիայում ահաբեկիչների դեմ օդային գործողությանը մասնակցող ռուսական Սու-24 ինքնաթիռը նոյեմբերի 24-ին խոցվել է թուրքական ՌՕՈՒ-ի կողմից: