«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարել է, թե Հայաստանում կանանց նկատմամբ բռնությունների թիվը նվազել Է, որովհետեւ տղամարդկանց թիվը կրճատվել է, շատերն են մեկնում արտագնա աշխատանքի։

 «ՉԻ» - Լավ է,  իհարկե, որ  Ահարոն Ադիբեկյանը նույնիսկ աշխատուժի արտահոսքի մեջ է ինչ-որ դրական բան տեսնում։ Այ, եթե բոլոր տղամարդիկ արտագնա աշխատանքի մեկնեն՝ Հայաստանում կտրուկ կպակասի նաեւ ծխողների, խմողների եւ փողոցային ծեծկռտուքների թիվը (իսկ Ռուսաստանում, համապատասխանաբար, կավելանա)։

Լավ է նաեւ, որ հիմա արդեն միգրացիոն ծառայությունը արտագաղթի իրական ծավալները պարզելու համար կարող է ոչ թե ինչ-որ բարդ ուսումասիրություններ իրականացնել, այլ ընդամենը հաշվել կանանց մարմնի տարբեր մասերի վրա առկա կապտակները։ Եթե, իհարկե, հաշվելու գործընթացը չընկալվի որպես բռնություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում