Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի աղքատ թաղամասերից մեկում բռնկված հրդեհը ավերել է 800 տուն՝ անօթեւան թողնելով հազարավոր մարդկանց, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին:

Հաղորդվում է, որ աղետից վիրավորվել է 4 մարդ, զոհեր չկան: Հրշեջները տեղաբնակների հետ պայքարում են կրակի դեմ:  Մոտ 2000 մարդ ստիպված է եղել ապաստան փնտրել հասարակական զբոսայգիներում, մարզասրահներում եւ դպրոցներում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հրշեջ ծառայության պետ Նաում Վիտարոսան հայտնել է, որ զոհերից հնարավոր է եղել խուսափել  այն պատճառով, որ հրդեհը բռնկվել է օրվա երկրորդ կեսին, եւ մարդկանց արագ տարհանել են: