Ամերիկացին գնդակահարել է կնոջը եւ նրա դիակի լուսանկարները տեղադրել է Facebook-ում: Նրան մեղավոր են ճանաչել սպանության մեջ:
Դատարանի երդվյալ ատենակալները լուրջ չեն ընդունել Դերեք Մեդինայի հայտարարությունները, որը պնդում էր, որ գործել է ինքնապաշտպանության նկատառումներով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մեղադրող կողմը նշել է, որ տղամարդը հրապարակել է մահացած կնոջ լուսանկարները՝ հայտարարելով, որ ոչ ոք չէր ցանկանա տեսնել իր սպանված դստեր լուսանկարները համացանցում: Մեդինայի դատավճիռը կկայացվի հունվարին:





























