«Ալ-Կաիդայի» եւ «Իսլամական պետության» ահաբեկիչները պայքարում են սոմալիական ահաբեկչական   «Աշ-Շաբաբ» խմբավորման գրոհայինների վրա ազդեցություն ձեռք բերելու համար, գրում է Gazeta-ն` վկայակոչելով The Telegraph-ին:

Նշվում է, որ ԻՊ-ի գրոհայինները բազմիցս տեսահոլովակներ են ուղարկել  «Աշ-Շաբաբի» անդամներին, որոնցում նրանց կոչ են արել միանալ կազմակերպությանը եւ պատմել են, թե երիտասարդ սոմալեցիներն ինչպես են պայքարում ԻՊ-ի շարքերում: Ջանքերն անարդյունք չեն անցել եւ վերջերս  «Աշ-Շաբաբի» երկու ավագ հրամանատար հայտարարել է գլոբալ ահաբեկչական ցանցին իր հավատարմության մասին: Սոմալիի նախագահ    Հասան Շեյխ Մահմուդի կարծիքով դա վկայում է, որ սոմալիական խմբավորումը «ճանապարհից շեղվել է»: Նախագահը գրոհայիններին կոչ է արել օգտվել կառավարական համաներումից: 

Ինչ վերաբերում է ԻՊ-ի իսլամիստներին, նրանց համար  «Աշ-Շաբաբի» անդամների հավաքագրումը կնշանակի գերակայություն ստանալ  «Ալ-Կաիդայի» նկատմամբ, ասում են փորձագետները: Նրանք հավելում են, որ այս տարվա գարնանը ԻՊ-ն արդեն կարողացել է իր կողմը քաշել նիգերիական «Բոկո Հարամ» խմբավորմանը: Սակայն «Աշ-Շաբաբի» հիմնական առաջնորդներն ասել են, որ «չեն ուզում պոկվել» «Ալ-Կաիդայից», որովհետեւ վերջինս իրենց ֆինանսավորում է տրամադրում:  Նրանք համարում են, որ ԻՊ-ի հետ միությունն իրենց կշեղի ներքին ազգայնական նպատակներից:  

Որոշ փորձագետներ համարում են, որ ԻՊ-ի եւ  «Ալ-Կաիդայի» միջեւ  մրցակցությունը կարող է արագացնել «տնաբույծ ահաբեկչության» վերացումը Սոմալիում: