Magnicharters  մեքսիկական ավիաընկերության Boeing 737 օդանավի շասսի հենակներից մեկը Մեխիկոյում վայրէջքի ժամանակ կոտրվել է։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Օդանավում եղել է 139 ուղեւոր եւ անձնակազմի 5 անդամ։ Ոչ ոք չի տուժել։ Օդանավը թռիչք էր իրականացնում Կանկուն քաղաքից։

Միջադեպի պատճառով օդանավակայանի թռիչքուղիներից մեկը 4 ժամով փակվել է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հենակի կոտրվելու պատճառները պարզվում են։