Սպիտակ Տան տարածք մտած տղամարդուն՝ Ջեզոֆ Կապուտոյին, ուղարկել են հոգեբուժական փորձաքննության, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNN-ը:

Քննության տվյալներով, 23-ամյա երիտասարդը գրություն է թողել մորը, որտեղ նշել է, որ կարող է այլեւս նրան չտեսնել:

Նշվում է, որ բացի ուսերին գցած ամերիկյան դրոշից, նրա մոտ «ֆլեշկա» են գտել, որը Ամերիկայի Կապիտանի վահանի տեսքն է ունեցել (Marvel  կոմիքսների սուպերհերոս):

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 23-ամյա երիտասարդը անցել է Սպիտակ Տան ցանկապատը եւ ձերբակալվել գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից: Նրան սպառնում է մինչեւ մեկ տարվա ազատազրկում: