«Նոր Հայաստան» փրկության ճակատը դեկտեմբերի 1-ին հաջողության չի հասնելու եւ չի կարողանալու  իշխանափոխություն անել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

«Լավ էլի, ուֆ: Դուք կարծում եք, որ իշխանափոխություն կանե՞ն, նման բան չի լինի, ձեզ նեղություն մի տվեք», -ասաց նա:

Սեյրան Սարոյանը համոզված է, որ դեկտեմբերի 6-ին «Այո»-ն հաղթելու է առանց որեւէ խոչընդոտի:

Հիշեցնենք, որ «Նոր Հայաստանը» դեկտեմբերի 1-ից սկսում է բողոքի շուրջօրյա ակցիաներ: Ճակատի ներկայացուցիչների պնդմամբ՝ իրենք քաղաքացիական անհնազանդությունների միջոցով հասնելու են իշխանափոխության եւ ստեղծելու են ժամանակավոր կառավարություն:

 Նշենք, որ դեկտեմբերի 6-ին տեղի կունենա Սահմանադրության հանրաքվեն:: Նախագծով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի: