Մոլդովայի նախկին վարչապետ Վլադ Ֆիլատը, որին նախնական եզրակացությամբ նախնական կալանքի էին առել, բանտում հացադուլ է հայտարարել, տեղեկացնում է  Point-ը` վկայակոչելով Ֆիլատի փաստաբանի տեղեկությունը:  

Փաստաբանների խոսքով, կալանվածը դժգոհ էր ոչ մարդասիրական վերաբերմունքից եւ հարազատների հետ շփման սահմանափակումներից, գրում է  Gazeta-ն:

Նշվում է, որ Ֆիլատը բողոքել է նաեւ բանտի ղեկավարության կողմից ճնշումից, որը հաճախ իրականացվել է այլ բանտարկյալների օգնությամբ: Նա վստահ է, որ այդ գործողությունների նպատակն իրեն բարոյալքելն է: