Փարիզի եւ Բրյուսելի միջեւ գնացքների ընթացքն ընդհատվել է դիվերսիայի պատճառով, գրում է  Gazeta-ն` վկայակոչելով RTBF-ին:

Երկաթուղային Infrabel ցանցի մենեջերն ասել է, որ Բրյուսել-Լիլ արագընթաց երկաթուղագծի մալուխները մի քանի հատվածում այրվել են գիծը շարքից հանելու նպատակով: 

Նա ասել է, որ ցանցում նախ կարծել են, թե անհայտ մարդիկ մալուխների գողություն են իրականացրել: Սակայն հետագայում հայտնի է դարձել, որ դրանք դիտավորյալ գործողություններ են եղել` ազդանշանը վերացնելու նպատակով: 

Ոստիկանությունը զբաղվում է միջադեպի հետաքննությամբ: