«Իսլամական պետության» դեմ պայքարում Ռուսաստանի հետ միասնական դաշինք չի կարող ստեղծվել, որովհետեւ Սիրիայում կողմերի նպատակները չեն համընկնում: Այդ մասին նոյեմբերի  30-ին ասել է Հյուսիսատլանտյան դաշինքում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Դուգլաս Լյուտը:  

Նրա խոսքով, դաշինքի նպատակը ԻՊ-ի դեմ պայքարն է, իսկ Մոսկվայինը` Բաշար Ասադին աջակցելը: 

«Ռուսաստանն ինչ-որ առումով պայքարում է ԻՊ-ի դեմ, սակայն հիմնականում դա աջակցություն է Ասադին: Մինչեւ ընդհանուր նպատակի չհանգենք, պատճառ չեմ տեսնում միասնական կոալիցիայի ստեղծման համար», - նշել է Լյուտը` հավելելով, որ այս պահի դրությամբ ՆԱՏՕ-ի եւ սիրիական ուժերի նպատակները եւս չեն համընկնում: 

Սիրիական ուժերը եւ Ասադի վարչակարգը, պարզաբանել է դիվանագետը, կենտրոնացած չեն ահաբեկիչների դեմ պայքարի վրա, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: