Ավստրալիայի ամենախիտ բնակեցված նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի, դպրոցների բարձր դասարաններում նոր առարկա է մտցվում՝ բնիկ ժողովուրդների լեզուներ:

Նահանգի իշխանություններն ասում են, որ լեզվի դասընթացները կնպաստեն բնիկ ժողովուրդների աշակերտների ինքնության ամրապնդմանը, ինչպես նաեւ կօգնեն այլ աշակերտների ավելի լավ հասկանալու աբորիգենների մշակույթը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավստրալիայի տարածքում գոյություն ունեն բնիկ ժողովուրդների տասնյակ լեզուներ եւ բարբառներ: Սակայն դրանց թիվը նվազել է XVIII դարի վերջին եվրոպացի գաղութարարների ժամանելուն զուգահեռ: