Պետերբուրգի բնակչին դատապարտել են Ռուսաստանից զինտեխնիկա գնելու եւ ԱՄՆ-ին մատակարարելու համար: Խոսքը նաեւ «Բուկ Մ1» զենիթա-հրթիռային համալիրների պահեստամասերի մասին է: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը, սակայն չի հստակեցնում ո՛չ դատավճռի մանրամասները, ո՛չ էլ հոդվածը, որով դատապարտվել է մեղադրյալը:

Գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ-ում համալիրների պահեստամասերը գնել է «Պենտագոնի հետ կապ ունեցող մի ընկերություն»: Հետագայում դրանք տարածվել են այն երկրներում, որոնց անհրաժեշտ է սպասարկել ռուսական արտադրության տեխնիկան: