Մոդեստո քաղաքի (Կալիֆորնիայի նահանգ) բնակիչ Ռոդնի Միդոուզը վայրկենական California Lottery վիճակախաղով մի քանի րոպեի տարբերությամբ 1 հազար եւ 10 մլն դոլար է շահել, տեղեկացրել է   KCRA-TV հեռուստաալիքը:

Նրա տվյալների համաձայն, նոյեմբերի 23-ին Միդրոուզը խանութում  California Lottery վիճակախաղի մի քանի տոմս է գնել, այդ օրը նշում էին վիճակախաղի հիմնադրման  30-րդ տարեդարձը: Հենց առաջին փորձն ամերիկացուն  1 հազար դոլարի շահում է բերել: Ռոդնին որոշել է առանց հետաձգելու երկրորդ անգամ բախտը փորձել: Երեք լրացուցիչ տոմսերից մեկը դարձյալ շահող է դուրս եկել եւ նրան արդեն  10 մլն դոլար է բերել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

Այն խանութին, որտեղ կալիֆորնիացին ձեռք էր բերել հաջողակ տոմսերը,  50 հազար դոլարի վարձատրություն է հասնում: