Ամերիկյան Օհայո նահանգի Մենսֆիլդ քաղաքում 60-ամյա ամուսնացած հոգեւորական Թոմ Միլլերն ամուսնացել է իր 19-ամյա հղի ընկերուհու՝ Ռիբա Քերֆութրաբի հետ: Նրա 44-ամյա կինը՝ Բելինդա Միլլերը, սատարել է ամուսնու որոշումը:
Ըստ The Independent-ի, 60-ամյա հոգեւորականը Քերֆութրաբների ընտանիքի վաղեմի ընկերն է, եւ աղջկան մանուկ տարիքից է ճանաչում: Ասում է՝ կնոջ հետ աղջկան սիրահարվել են եկեղեցական միջոցառումներից մեկի ժամանակ: Աղջկա ծնողները դեմ են եղել նրանց ամուսնությանը, սակայն չեն կարողացել համոզել դստերը:
Lenta-ի փոխանցմամբ, Միլլերը առայժմ իրենց միությունը գրանցելու անհաջող փորձեր է կատարում: Հոգեւորականն անարդար է համարում, որ իշխանություններն օրինականացնում են նույնասեռական ամուսնությունները, սակայն արգելում են բազմակնությունը:
Երեք անդամից բաղկացած ընտանիքը հավատում է, որ բազմակնությունը չի հակասում Աստվածաշնչին: Բելինդան ասել է, որ ուրախ է ընտանիքում նոր կնոջ հայտնվելու առիթով, որին իր քույրն է համարում:





























