Երեւանի Ազատության հրապարակում ձյան տակ շարունակվում է Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շուրջօրյա նստացույցը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նստացույցի մասնակիցները հայտնեցին, որ այս գիշեր մոտ 2 տասնյակ մարդ է մնացել հրապարակում, իսկ գիշերը խաղաղ է անցել: