Կամբոջայում առանց արտոնագրի աշխատող բժիշկը, որն ավելի քան 200 մարդու ՄԻԱՎ-ով էր վարակել, դատապարտվել է 25 տարվա ազատազրկման, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Guardian-ը։
Գյուղական բժիշկը մեղավոր է ճանաչվել Կամբոջայի գյուղերից մեկում ոչ ստերիլ ներարկիչների բազմակի օգտագործման միջոցով մարդկանց վարակելու մեջ։ Մեղադրյալը հերքում է իր մեղքը։ Նրա փաստաբանը նշել է, որ պատրաստ է ներկայացնել իր պաշտպանյալին դատարանում, եթե նա որոշի բողոքարկել վճիռը։
Պարբերականը նշում է, որ գործը ի հայտ է բերել երկրի առողջապահական համակարգի ոչ բավարար ֆինանսավորուման փաստը, ինչի պատճառով բնակիչներից շատերը ստիպված են լինում դիմել ինքնուս եւ առանց արտոնագրի աշխատող բժիշկների։





























