ԱՄՆ-ում ավելի քան 4 զոհով կամ վիրավորով հրաձգություններ տեղի են ունենում օրական մեկ անգամից հաճախ։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով տվյալների բազան։
Վերջին մեկ տարում նման հարձակումների զոհ է դարձել 462 մարդ, վիրավորվել՝ 1.3 հազարը։ Ընդ որում, հաճախ հարձակումները տեղի են ունենում փողոցում կամ հասարակական վայրերում, փոխանցում է Gazeta-ն։
Հոդվածագիրը մեջբերում է ոչ պաշտոնական տվյալների բազան, սակայն ընդգծում է, որ դրանք օգնում են պատկերացում կազմել այն մասին, թե որքան մեծամասշտաբ են նման դրվագները։
Զենքի վաճառքը հսկողության տակ վերցնելու համար պայքարող Everytown for Gun Safety ՀԿ տնօրեն Թեդ Էլքորնը հայտարարում է, որ բազմաթիվ զոհերով հարձակման դեպքերը ԱՄՆ-ում ամենօրյա զինված բռնության փոքր մասն է։
«Քալֆորինաիում 14 մարդ է զոհվել։ Դա մեծ ողբերգություն է։ Սակայն հավանաբար այդ օրը ԱՄՆ-ում զինված հարձակումներից մահացել է 88 այլ քաղաքացի»,- ասել է Էքլորնը։





























