ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինում, Մարալիկում, Արթիկում, Գյումրիում, Աշոցքում, Աշտարակում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Ստեփանավանում, Լոռիում, Թումանյանում, Տաշիրում, Աբովյանում, Հրազդանում, Սեւանում, Գավառում, Մարտունիում, Եղեգնաձորում, ինչպես նաեւ Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանում, Իջեւանում, Նոյեմբերյանում, Տավուշում տեղում է ձյուն:
Սաստիկ քամի եւ ցածր տեսանելիություն է Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածում, Թալինի, Գյումրիի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Գավառի ավտոճանապարհներին եւ Վարդենյաց լեռնանցքում: Վարդենյաց լեռնանցքում նաեւ տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:





























