Հնդկաստանի հարավային Թամիլանդ նահանգում հեղեղի զոհերի թիվը հասել է 269-ի։ Այս մասին հայտնել է երկրի ՆԳ նախարար Ռաջնաթհ Սինգհը։

«Հեղեղի զոհերի թիվը հասել է 269-ի։ Աղետի գոտի է մեկնել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, որը տեղում իրավիճակը գնահատելուց հետո կմասնակցի հետագա փրկարարական գործողություններին»,- նշել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել 188 զոհի մասին։

Հեղեղների պատճառը հորդառատ անձրեւներն են, որոնք տարածաշրջանում չեն դադարում արդեն ավելի քան 2 շաբաթ եւ օդերեւութաբանների կանխատեսումներով՝ կշարունակվեն մինչեւ կիրակի, փոխանցում  ՏԱՍՍ-ը։