ԱՄՆ Թեննեսիի նահանգում ռազմական ուղղաթիռի կործանումից 2 մարդ է զոհվել, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։
AH-64D Apache երկտեղանոց ուղղաթիռը կործանվել է մարզական թռիչքի ժամանակ։ Փրկարար խումբը հրդեհված ուղղաթիռը հայտնաբերել էր գետի մեջ։
Ուղղաթիռի կործանման պատճառները դեռ հայտնի չեն։ Զոհերի անունները չեն հրապարակվում։




























