ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է «Իսլամական պետության» դիրքերին Մեծ Բրիտանիայի հասցրած հարվածները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք առաջվա պես ողջունում ենք ահաբեկչության դեմ պայքարին, ԻՊ-ի դեմ պայքարին ուղղված ցանկացած գործողություն։ Իհարկե կարծում ենք, որ այդ գործողությունները համաձայնեցնելու եւ միասնական կոալիցիա կազմելու դեպքում արդյունավետությունը կբարձրանա»,- ասել է Պեսկովը։
Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի դռները բաց են նման միասնական կոալիցիա ստեղծելու համար։




























