Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 3-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակին ուղեկցում էր ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ինչպես փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը, Յան Համաչեկը ծաղիկներ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի եւ անմար կրակի մոտ։ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ այցելել է է թանգարան-ինստիտուտ եւ գրառում կատարել Սգո մատյանում։

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am