ՌԴ Գլխավոր դատախազ Յուրի Չայկան ստահոդ է որակել իր որդիների հանցավոր գործունեության մասին Կաշառակերության դեմ պայքարի հիմնադրամի տեղեկությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այդ տեղեկությունները կեղծ բնույթ են կրում»,- ասել է Չայկան՝ Իրավաբանի օրվա առթիվ հանդիսավոր միջոցառումների ժամանակ մեկնաբանելով Կաշառակերության դեմ պայքարի հիմնադրամի հետաքննությունը։ «Ինձ համար ակնհայտ է, որ դա ինչ-որ մեկի պատվերն է, որը իրագործվել է մեծ փողերի դիմաց»,- ասել է գլխավոր դատախազը։

Նրա խոսքով՝ ինքը մտադիր է մոտ ապագայում հայտնել, թե ով է կանգնած այդ հետաքննության հետեւում։