Ավստրալիայի Սենատը հավանություն է տվել օրինագծերի փաթեթին, որոնք թույլ են տալիս ահաբեկչության մեջ կասկածվողներին զրկել քաղաքացիությունից՝ պայմանով, եթե նրանք այլ երկրի անձնագիր ունեն: Այս մասին հաղորդում է Lenta –ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Այդ օրենքները տարածվում են 14 տարեկանից բարձր քաղաքացիների վրա: Ընդ որում դրանց գործողության ներքո են նաեւ այն կասկածյալները, որոնց նկատմամբ չկա դատարանի ուժի մեջ մտած որոշում:

Ավստրալիայի գլխավոր դատախազ Ջորջ Բրանդիսը հայտարարել է, որ օրենքները կկիրառվեն «ծայրահեղ սահմանափակ»: Միաժամանակ Բրանդիսը նշել է նման փաթեթի ընդունման կարեւորությունը, քանի որ այն «կօգնի ուժեղացնել պայքարն ահաբեկչության դեմ»:

Ավստրալիայի կառավարության տվյալներով, երկրի բնակչության մինչեւ 50 տոկոսը, որոնք մեկնում են Մերձավոր Արեւելք՝ պատերազմելու ԻՊ-ի կողմից, ունեն երկքաղաքացիություն: Ավստրալիայի քաղաքացիներին օրենքով արգելված է մասնակցել ռազմական գործողությունների Սիրիայում եւ Իրաքում: Հայտնի է, որ ԻՊ-ի կողմն են անցել առնվազն 70 ավստրալացիներ: