Հայ պետական եւ ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման եւ բացման օրը դեռ չի նշանակվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախնական տեղեկություններով՝ արձանի բացումը պետք է լինի մինչեւ տարեվերջ, սակայն առ այսօր օր նշանակված չէ:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 29-ին Երեւանի ավագանին քվեարկությամբ հավանություն էր տվել հայ մեծանուն պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի հուշարձանը Երևան քաղաքի Նալբանդյան - Արամի - Բուզանդի - Հանրապետության փողոցներով պարփակված հատվածում տեղադրելու մասին որոշմանը:

Արձանի գիպսե տարբերակն արդեն պատրաստ է: