Ռուսաստանի գլխավոր դատախազությունը անցանկալի է ճանաչել Ռուսաստանի տարածքում «Տնտեսական եւ իրավական զարգացման ռուս-ամերիկյան հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարինա Գրիդնեւան։

«Հիմնադրամի նախագահը ԱՄՆ քաղաքացի է, որի մուտքը ՌԴ տարածք մինչեւ 2025թ. արգելված է Ռուսաստանի Դաշնության շահերի դեմ գործունեություն ծավալելու պատճառով։

Պարզվել է, որ այդ կազմակերպության գործունեությունը (U.S. Russia Foundation for Economic Advancement and the Rule of Low) սպառնալիք է ներկայացնում ՌԴ սահմանադրական կառուցվածքին եւ պետության անվտանգությանը»,- ասել է Գրիդնեւան։