Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությանը տեղեկացնում են, որ ձյան առատ տեղումներից հետո Վրաստանի ճանապարհաշինարարներն ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մաքրելու եւ երթեւեկելի դարձնելու ուղղությամբ։
Հաղորդման համաձայն՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 14.00-ից հետո Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի երթեւեկելի կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։





























