Մենք հակված ենք Հայաստան-ԵՄ համաձայնագրի առավել լավ տարբերակի: Այս մասին, Եվրոպական խորհրդարանում Հայաստան-ԵՄ ինստիտուցիոնալ հարաբերություններին նվիրված համաժողովում հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Կանաչների խմբի/ Եվրոպական ազատ դաշինքի փոխնախագահ Միշել Ռիվազին:
Միջոցառումը համատեղ նախաձեռնել էին Եվրախորհրդարանի պատգամավոր, Կանաչների խմբի/ Եվրոպական ազատ դաշինքի փոխնախագահ Միշել Ռիվազին եւ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ կայք՝ www.EuFoA.am ) կազմակերպությունը: Այն առանձնացել է բանախոսների ներկայացուցչականությամբ՝ մասնակցում էին, մասնավորապես, հաջորդ շաբաթ մեկնարկելիք Հայաստան- ԵՄ հարաբերություններին առնչվող բանակցություններում ընդգրկված պաշտոնյաներ:
Համաժողովը վարել է ԵԽ պատգամավոր Միշել Ռիվազին: Պատգամավորը երկար տարիներ իր ավանդն է ունեցել Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ ամուր կապեր հաստատելու գործում: Նա նաեւ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության խորհրդատվական խմբի անդամ է: Իր ելույթում նա ընդգծել է Հայաստան-ԵՄ ամուր հարաբերությունների կարեւորությունը. «Մենք ընդհանուր պատմություն ունենք Հայաստանի հետ, եւ ես շնորհակալ եմ հայկական մշակույթին ամենի համար, ինչ որ այն տվել է մեր մայրցամաքին: Նման միջոցառման կազմակերպումը շատ կարեւոր է, որովհետեւ մենք հակված ենք Հայաստան-ԵՄ համաձայնագրի առավել լավ տարբերակի: Ես աջակցել եմ այս միջոցառմանը, որպեսզի մենք բոլորս ավելի լավ պատկերացում կազմենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին: Հուսով ենք լուծումներ գտնել քաղաքական գործիչների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ միասին»,- նշեց պատգամավորը:
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նպատակն էր aյս լսումների միջոցով անդրադառնալ Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում արձանագրված ձեռքբերումներին եւ քննարկում ծավալել առաջիկա ամիսների ընթացքում բանակցության առիթ հանդիսացող Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրավական նոր հիմքի վերաբերյալ:
ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան վստահ է, որ հանրային քննարկումների այս տարբերակը ձեւավորում է գաղափարների լայն շրջանակ, որոնք, պատշաճ իրագործման դեպքում, կխթանեն Հայաստան-ԵՄ հարաբերությունները: «Գաղափարների նման փոխանակումը ամուր հիմք է ապահովում երկու կողմերին՝ նոր մտքեր եւ առաջարկներ ներկայացնելու համար: Մենք կարողացանք ներգրավել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ոլորտում գլխավոր դերակատարներին՝ խոհրդարանական եւ գործադիր ոլորտներից, քանի որ նպատակ ունենք անդրադառնալ Հայաստան-ԵՄ հարաբերությունների բոլոր ուղղություններին»,- նշեց պարոն Օչոան: ‹‹Կարծում եմ, որ մեր քննարկումներն ու եզրակացությունները հետաքրքրիր ներուժ են ապահովում մեր հարաբերությունների հետագա զարգացման համար՝ խոհրդարանական մակարդակով, նաեւ բանակցողների համար ստեղծում են համաձայնագրի





























