ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին` ժամը 12:30-ի դրությամբ, սաստիկ բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով Գորիսի տարածաշրջանի Սիսիան-Գորիս միջպետական (224-228-րդ կմ) եւ Գորիսից Տաթեւի վանական համալիր տանող հանրապետական (0-7 կմ) նշանակության ճանապարհահատվածները դժվարանցանելի են:
Ճանապարհաշինարարները տեղում կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:





























