Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում զինված հարձակումից 18 մարդ է զոհվել, հայտնում է Al Arabiya-ն։
Անհայտ անձինք վաղ առավոտյան հարձակվել են «Շահրազադե» հյուրանոցում գտնվող ռեստորանի վրա, որտեղ սովորաբար երիտասարդներ են հավաքվում։ Նրանք դյուրավառ նյութերով լի շշեր են նետել եւ կրակ բաց արել։ Ռեստորանում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու ոստիկանները։ Զոհերի եւ վիրավորների մեծ մասը ռեստորանի աշխատակիցներն են եղել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։




























