Մենք խոսելով 1915-ից, խոսում ենք պատմական դառը իրադարձության մասին, որի հետ պետք է առերեսվել։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը։
Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը միակ ճանաչած քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը Վաշինգտոնի Մերձավոր Արեւելքի ինստիտուտում կայացած հանդիպման ժամանակ պատասխանել է հայ արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանի՝ Հայոց ցեղասպանության հետ կապված հարցին։
Դեմիրթաշն իր պատասխանում հիշեցրել է, որ տարիներ առաջ Թուրքիայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախաձեռնություն եղավ, որը պետք է շարունակել։
«Մենք խոսում ենք դառը պատմական իրադարձությունից, որի հետ պետք է առերեսվել։ Այդ առարեսումը պետք է լինի առանց ժամանակակից Թուրքիայի հասարակությանը մեղադրելու։ Առերեսումը նշանակում է այդ ցավը վերապրածին հասկանալը, նրա հետ փոխադարձ վստահություն ստծեղծել, որ նման բան այլեւս չի կրկնվելու։ Այդ ամենը դեռ Թուրքիայում տեղի չի ունենում։
Մենք նման իրադարձությունների առերեսման համար ժամանակ առ ժամանակ առաջարկություններ ենք արել, սակայն արդյունք չեն ունեցել։ Եթե Թուրքիայում կարողանանք այդ թեման համարձակորեն քննարկել, այն ժամանակ կարող ենք համարել, որ լավ գործ ենք արել»,-ասել է Դեմիրթաշը։





























