Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առատ ձյան պատճառով այսօր՝ դեկտեմբերի 4-ին, մինչեւ կեսօր հանրային տրանսպորտն ու տաքսի ծառայությունները չեն աշխատել:

Սյունիքում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթեւեկությունը վերականգնվել է 11:30-ից, երբ քաղաքի փողոցներում ձյան մաքրման աշխատանքներ են արվել, աղ ու ավազ է ցանվել փողոցներում:

Գորիսի փոխքաղաքապետ Գեւորգ Բոլյանը NEWS.am-ին ասաց, որ ձյուն մաքրող մեքենան  առավոտյան փչացել է, իրենք օգնության համար դիմել են տարբեր կազմակերպությունների, այդ պատճառով ուշ են սկսել ձյան մաքրման աշխատանքները: