Գիտնականները հայտնել են, որ կյանքի նպատակի առկայությունը նվազեցնում է սրտանոթային հիվանդություններից մահանալու հավանականությունը: Հետազոտողները յոթ տարի շարունակ տեղեկություններ էին հավաքում 136 հազար մարդու մասին, որոնց միջին տարիքը 67 տարեկան էր: Աշխատանքի ընթացքում մահացել է մոտավորապես 14.5 հազար մարդ, ընդ որում 4 հազարը սրտանոթային հիվանդություններից, հայտնում է Gazeta-ն:

Փորձի մասնակիցների հետ անցկացված հոգեբանական թեստերի արդյունքների վերլուծությունը  ցույց է տվել, որ այն մարդիկ, որոնք կյանքում հստակ նպատակ ունեին, սրտանոթային հիվանդություններից մահանալու 20 տոկոսով ավելի քիչ հավանականություն ունեին: Հետազոտության հեղինակները սա պայմանավորում են նրանով, որ կյանքի նպատակ ունեցողները ենթագիտակցաբար ավելի մեծ ուշադրություն են հատկացնում իրենց առողջությանը, ինչը բնականաբար կրճատում է լուրջ հիվանդության զարգացման հավանականությունը: