Նոյեմբերին եւ դեկտեմբերին «Մալաթիա» տոնավաճառի  փակ տարածքում գյուղմթերքի վաճառքով զբաղվող վրացի առեւտրականների կարելի է տեսնել. նրանք Նոր տարվա նախաշեմին միրգ են բերում վաճառելու։ NEWS.am-ի հետ զրույցում «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներից տիկին Արեւիկը նշեց, որ վրացի առեւտրականները հիմնականում էժան մանդարին ու արքայանարինջ են վաճառում այս օրերին։ Տիկին Արեւիկը խոսքով, վրացի առեւտրականներից տոնավաճառի աշխատակիցները մանդարինն ու արքայանարինջը 20-30 դրամով էժան են գնում եւ վերավաճառում քաղաքացիներին։

«Մենք տաղավարի մեկ օրվա համար 1000 դրամ ենք վճարում, կարծում եմ, որ վրացիները նույնպես այդքան են վճարում։ Վրացիների գալը բոլորիս համար էլ ձեռնտու է, հենց տեղում 20-30 դրամով էժան վերցնում ենք միրգն ու վաճառում։ Կարելի է ասել, որ էս վերջին ամսվա մեջ վրացի առեւտարականները շուկայում ավելի շատ են, քան հայերը, իրենց էլ է ձեռ տալիս՝ շատ արագ վաճառվում է ապրանքը, Նոր տարի է, բոլորն էլ գնում են միրգ։ Բայց, քանի որ օպտով են վաճառում՝ իրենցից միրգը մենք ենք առնում ու հիմնականում խանութի ու օբյեկտների տերերը»,-ասաց տիկին Անահիտը։