Վանաձորի քաղաքապետը դեմ է ներքաղաքային ուղեւորափոխադրումներ իրականացնող երթուղիների ուղեվարձի թանկացմանը : Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի քարտուղար Էդուարդ Արզումանյանը:

«Համայնքի ղեկավարի անունից վստահեցնում եմ, որ հաշվի առնելով ազգաբնակչության ներկա սոցիալական վիճակը՝ 2016թ. ներքաղաքային երթուղային տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա և տրանսպորտից օգտվող վանաձորցիները կշարունակեն վճարել նույն՝ 100 դրամը»,- ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վանաձորի ներքաղաքային ուղեւորափոխադրումներ իրականացնող երթուղիների գծատերերն առաջարկում են ուղեվարձը 100 դրամից դարձնել 150: