Եվրամիության Արդարադատության եւ ներքին գործերի խորհուրդը արտահայտվել է շենգենյան տարածքը պահպանելու օգտին՝ չնայած միգրացիոն ճգնաժամին: Այս մասին հայտարարել է Լյուքսենբուրգի Արտաքին գործերի եւ միգրացիայի հարցերով նախարարը Ժան Ասելբորնը՝ Բրյուսելում կայացած մամուլիս ասուլիսում:
Նրա խոսքով՝ Շենգենի գոտին կշարունակի գործել, սակայն կլինեն լրացուցիչ պայմաններ:
«Օբյեկտիվ փաստերի վրա հիմնված լուրջ խնդիրների առկայության դեպքում Եվրամիության անդամ երկրները կընդունեն շրջանակային կանոն, որը թույլ կտա ուժեղացնել հսկողությունը ներքին սահմաններին ոչ ավելի քան 6 ամսվա կտրվածքով»,-ասել է պաշտոնյան:
Երկրորդ պայմանը Եվրամիության արտաքին սահմանների հսկողության ուժեղացումն է: Եվրահանձնաժողովը փոփոխություններ է պատրաստում Շենգենի գոտու սահմանների պաշտպանության օրենսգրքում, որպեսզի ապահովի կանոնավոր հսկողությունը արտաքին սահմաններին, հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դիմիտրիս Ավրամոպուլոսը, հաղորդում է «Интерфакс»-ը:
2015թ. Եվրամիության երկրները կանգնել են զանգվածային միգրացիոն ճգնաժամի առջեւ:
Ըստ ЕС Frontex գործակալության՝ Եվրամիության սահմանները 2015թ. սկզբից հատել է 1,2 մլն. փախստական:
Ներգաղթյալների թվի մեծացումը անհանգստացնում է ինչպես եվրոպական երկրների ղեկավարությանը, այնպես էլ բնակչությանը:
Տարբեր երկրների քաղաքական գործիչներ կոչ են արել վերանայել շենգենյան նորմերը։




























