Աֆղանական հատուկ ջոկատայինները ԱՄՆ-ի առաքելության աջակցությամբ  60 բանտարկյալի են ազատել, որոնք պահվում էին «Թալիբան» շարժման ստեղծած բանտում` Հիլմենդ հարավային նահանգում:

Գործողությունն իրականացվել է դեկտեմբերի 3-ի գիշերը: Նավզադ շրջանում գտնվող, ծայրահեղականների կողմից վերահսկվող բանտը գրոհել են ուղղաթիռով եկած հատուկ ջոկատայինները: Նրանք ազատ են արձակել բանտարկյալներին, որոնց թվում ոստիկաններ կային, զինվորականներ եւ սահմանապահներ:

Ինչպես տեղեկացնում է Lenta-ն` վկայակոչելով  Reuters-ին, ԱՄՆ-ի առաքելության ներկայացուցիչը ճշտել է, որ ամերիկյան ցամաքային զորքը գործողությանը չի մասնակցել: