The Beatles խմբի թմբուկահար Ռինգո Սթարրին պատկանող հարվածային գործիքը աճուրդում վաճառվել է 2.2 մլն դոլարով: Այն գնել է ամերիկյան ֆուտբոլի Indianapolis Colts թիմի սեփականատեր Ջիմ Իրսեյը: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Julien’s Auctions աճուրդի տունը:
1963թ. Ludwig ընկերության արտադրած Oyster Black Pearl գործիքը երաժիշտն օգտագործել է միչեւ 1964թ. փետրվարի իր ելույթների ժամանակ: Հենց այդ գործիքով են կատարվել «Can't Buy Me Love», «She Loves You», «All My Loving» and «I Want to Hold Your Hand» երգերը:
Աճուրդը կայացել է Բեւերլի Հիլզում: Վաճառքի է հանվել ավելի քան 800 լոտ, որոնք պատկանում էին Սթարրին եւ նրա կնոջը՝ Բարբարա Բախին: Հասույթի մի մասը տրամադրվելու է ամուսիններին պատկանող մանկական հիմնադրամին, հայտնում է Lenta-ն:
Աճուրդի ժամանակ 910 հազար դոլարով վաճառվել է Ջոն Լեննոնի Rickenbacker կիթառը, որը նա ժամանակին նվիրել էր Սթարրին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:




























