Միլիարդատեր Վիկտոր Պինչուկի իրավաբանները Լոնդոնի Գերագույն դատարանի նիստի ընթացքում Դնեպրոպետրովսկի շրջանի նախկին նահանգապետ Իգոր Կոլոմոյսկուն մեղադրանքներ են առաջադրել սպանություններին մասնակցություն ունենալու համար, գրում է The Telegraph–ը:

Պարբերականը նշում է, որ տվյալ դատավարությունը կարող է դառնալ անգլիական իրավունքի պատմության մեջ՝ վիճահարույց գործնական համաձայնագրին վերաբերող ամենաթանկարժեք դատավարություններից մեկը՝ սպանությունների, կաշառակերության ու քաղաքական ինտրիգների մեղադրանքների պատճառով:

Պինչուկի դատապաշտպան Սերգեյ Կարպենկոյի խոսքով  2003 թ. իրենց հանդիպման ժամանակ Կոլոմոյսկին սպառնացել էր նաեւ իրեն, իսկ դրանից չորս օր հետո նրա օգնականին դաժանաբար ծեծել էին: