Առնվազն 10 մարդ վնասվածք է ստացել դեկտեմբերի 5-ին` Բանգլադեշի հյուսիս-արեւմուտքում որոտացած պայթյունի հետեւանքով: Այդ մասին տեղեկացրել է Սինհուա գործակալությունը:  

Տուժածներին հիվանդանոց են հասցրել: Ոստիկանության տվյալներով, չարագործները առնվազն երեք ռումբ են պայթեցրել: Դեպքից հետո երեք մարդ է ձերբակալվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: